
Գազի նախորդ անջատումների ընթացքում ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն անջատել միայն Ստեփանակերտ և մյուս հարակից հայկական բնակավայրեր միացնող գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
«Արցախին գազամատակարարումը իրականացվում է Հայաստանից։ Նախորդ անջատումների ընթացքում ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն անջատել միայն Ստեփանակերտ և մյուս հարակից հայկական բնակավայրեր միացնող գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։ Հիմա ադրբեջանցի զինյալները անջատել են գազամատակարարումը։ Ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը, պետք է շարունակի՞ նույն հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը, թե՞ պետք է դա անի միայն Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնելուց հետո, սա հռետորական հարց չէ ...»,- գրել է նա: