Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջա...

Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Մոսկվայում հանդիպման առաջարկին: 

Այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 

«Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին»,-ասաց խոսնակը:

Նախարարությունից խոստանում են այլ մանրամասների մասին հայտնել լրացուցիչ: 

Ռուսական կողմն օրեր առաջ վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման: