«Հայկական Ավիաուղիներ»-ը ստացել է Օդանավերի տ...

«Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ աետիֆիկատն ավիաընկերությանը հնարավորություն է տալիս իրականացնել ոչ միայն իր օդանավերի տեխնիկական սպասարկումը, այլ նաև այդ ծառայությունների մատուցումը՝ այլ ավիաընկերությունների համար։

 Նաև նշվում է, որ «Հայկական Ավիաուղիներ»-ի Տեխնիկակական գծային կայանը, որը տեղակայված է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքադաշտի հարևանությամբ, հագեցած է նորագույն տեխնիկական միջոցներով և սարքավորումներով, ինչպես նաև արհեստավարժ մասնագետներով։

«Այս պահին բանակացություններ են վարվում միջազգային այն ավիաընկերությունների հետ, որոնք նպատակ ունեն թռիչքներ իրականացնել Հայաստան, որպեսզի նրանց օդանավերի տեխնիկական սպասարկումը նույնպես իրականացվի «Հայկական Ավիաուղիներ»-ի կողմից։

Կայանը հնարավորություն ունի սպասարկել ցանկացած տիպի օդանավ, առաջնորդվելով «Առաջնայինն անվտանգությունն է» նշանաբանով»,- ասված է հաղորդագրության մեջ։