ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը միտված հարցերը:
«Խմբակցության ղեկավարը եւ դեսպանը կարեւորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ այս ուղղությամբ Նիդերլանդների Թագավորության հետ համագործակցության խորացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նրանք ուշադրություն են դարձրել խորհրդարանի՝ որպես ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտներից մեկի զարգացման եւ ամրապնդման հնարավորություններին, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարներին: