Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բա...

Համաշխարհայնացման ժամանակներում նոր երևույթները հայերեն կոչելը, եզրույթների, կենցաղային իրերի անվանումների հայերեն համարժեքները գործածելը որոշ մարդկանց կարծիքով հնաոճ է։ «Ժամանակակից» և «նորաձև» երևալու մոլուցքը խանգարում է նկատել կարևորը՝ հայերենի շահը։ 

Առաջարկում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Կարդացե՛ք, վերընթերցե՛ք, գործածե՛ք դրանք, ձեզ շրջապատող մարդկանց հիշեցրե՛ք, որ հայերենը պետք է պահպանենք ու զարգացնենք մենք՝ հայերս։

Օտար բառերի հայերեն համարժեքները հեշտ փնտրելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե.հայ) որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/ 

    1. ավանս – կանխավճար 
    2. բունտ – խռովություն
    3. բրուտալ – կոպիտ, վայրենի, վայրագ, դաժան
    4. գարդերոբ – զգեստապահարան
    5. գերբ – զինանշան 
    6. գիգանտ – հսկա, վիթխարի, աժդահա
    7. գրադացիա – աստիճանավորում, աստիճանավորություն
    8. գրանդիոզ – 1. վիթխարի, հսկայական, 2. փառահեղ, հոյակապ, մեծազդու
    9. դեֆորմացիա – ձևախեղում, ձևախախտում
    10. դիապազոն – 1. ձայնածավալ, 2. ընդգրկում, ընդգրկույթ 
    11. դիետա – սննդակարգ 
    12. դիսկվալիֆիկացիա – որակազրկում
    13. դոզա – 1. դեղաբաժին, 2. չափաբաժին 
    14. էլեգանտ – նրբագեղ, նրբակիրթ, նրբաճաշակ, նրբաոճ
    15. էմանսիպացիա – ազատագրում, ազատագրություն 
    16. թասկ – 1. հանձնարարություն, առաջադրանք, 2. անելիք, խնդիր
    17. իդենտիկ – նույնական 
    18. իմպերատիվ – հրամայական, կարգադրական
    19. ինսուլտ – կաթված (ուղեղի)
    20. ինստրուկցիա – 1. հրահանգ, ցուցում, 2. կարգադրություն
    21. ինտոնացիա – 1. հնչերանգ, 2. առոգանություն
    22. ինֆլյացիա – գնաճ 
    23. լիցենզիա – արտոնագիր, թույլտվություն
    24. նոնսենս – անիմաստություն, անմտություն, անհեթեթություն, դատարկաբանություն 
    25. ունիկալ – եզակի, անկրկնելի 
    26. պարտնյոր – 1. զուգընկեր, 2. գործընկեր, գործակից, 3. խաղընկեր, պարընկեր, մարզընկեր
    27. ռեզորտ – հանգստյան տուն, առողջարան
    28. փլեյլիստ – երգացանկ, տեսացանկ 
    29. ֆարմացևտ – դեղագործ  
    30. ֆեստիվալ – փառատոն  

      ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ