Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Anadolu-ի հետ զրույցում:
«Հայաստանը տարածաշրջանում սահմանափակ կոմունիկացիոն հնարավորություններով երկիր է, ուստի Զանգեզուրի միջանցքի իրականացումը նրա համար նույնքան կարեւոր է, որքան տարածաշրջանի մյուս երկրների համար», - ասել է Բայրամովը Anadolu-ին տված հարցազրույցում: