«Հայաստանը պետք է խելքի գա». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքվում կայացած ռազմական շքերթի իր ելույթում Հայաստանին խորհուրդ է տվել «խելքի գալ»:

«Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, հայկական սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», – Էրդողանի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը:

Բաքվում անցկացվող զորահանդեսին մասնակցում են ավելի քան 3000 զինծառայողներ, ինչպես նաև մի խումբ թուրք զինծառայողներ: Ուցադրվելու է մինչև 150 կտոր սարքավորում, ներառյալ  հրթիռները և սպասարկման համար ընդունված ՀՕՊ համակարգերը:

Կենտրոնական ամբիոնում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն են: Թուրքիայի ղեկավարը երեկ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու: