Մոսկվայում ներկի շշերով հարձակվել են Շվեդիայի...

Մոսկվայում «նկարազարդել» են Շվեդիայի դեսպանատունը, տեղեկացրել է SHOT թելեգրամ-ալիքը։

«Այսօր առավոտյան ժամը մոտ 7-ին երիտասարդ տղաները շշերով մոտեցել են դեսպանության շենքին Մոսֆիլմի փողոցում։ Նրանք շշերը նետել են դիվանագիտական ներկայացուցչության վրա, ինչից հետո փորձել են հանգիստ հեռանալ, բայց նրանց տեղում բռնել է ոստիկանությունը։ Հենց բռնելու պահին տղաներից մեկը խզբզում էր պահապանի տնակը, նրա ձեռքերը ոլորել են։

Ավելի ուշ դեսպանության վրա հարձակված վանդալները հրաժարվել են պատասխանել ոստիկանության հարցերին։ Այժմ նրանք հարցաքննվում են։ Դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրայից լվանում են ներկը, այն պարունակվում էր շշերում, որոնք շենքի վրա նետել են կասկածյալները։ Տուժել է միայն շենքի ճակատամասը։ «Նկարիչների» մոտիվները դեռ պարզվում են»,- գրել է թելեգրամ-ալիքը։