Մարդիկ ասեցին. «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին., կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ մի դեպքի, որին ինքն առնչվել է շաբաթ օրը՝ զբոսնելով Հայաստանի բնակավայրերրից մեկում։

«Չեմ նշում բնակավայրը, որովհետև այդ տեսարանները նույնիսկ ավտոմեքենայի պատուհանից նկատելի են առնվազն շատ բնակավայրերում։

Ի՞նչ էր այդ զբոսանքը․ ես քայլում էի մայթով ու քայլելու ընթացքում ես ստիպված էի քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետև մայթերին ուղղակի շարած էին։ Մարդ կա քսայուղ, ժավել է վաճառում և ստիպված էինք սյուների արանքով ութաձև քայլելով գնալ, բայց սա ամենը չէ։

Գիտեք, որ Հայաստանում կան «Լվա ինքդ» տեղեր, որտեղ քաղաքացիները կարող են իրենց ավտոմեքենաները լվանան, որը շատ լավ է, քաղաքացին մատչելի ձևով կարող է իր մեքենաները լվանալ, բայց դրանք լվանալու համար օգտագործվում են բավականին ժամանակակից գործիքներ, որոնք ջրի շատ էական շիթ են արձակում։ Շատ դեպքերում այդ «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթի եզրին, երբ որ մեքենայի չորս կողմը պտտվում ենք այդ ջրի շիթերով դրանք դուրս են գալիս դեպի մայթ:

Իմ բախտը բերեց որոշ մարդիկ նկատեցին, ասեցին՝ «հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն այստեղով անցնում է»։ Իհարկե, ես զգացված եմ խիստ հարգալից վերաբերմունքի համար, բայց հարց ՝ եթե այդ մայթով վարչապետը չի քայլում, կամ ընդհանրապես ինչո՞ւ պետք է այդ պրոցեսը տեղի ունենա, որ քաղաքացին հեռվից նկատի, որ ինչ-որ ջրի շատ ուժեղ շիթ է արձակվում դեպի փողոց: Դա լրջագույն պրոբլեմ Է։ Ես նկատել եմ, որ Երևանում էլ տենց իրավիճակներ կան»,- մանրամասնեց վարչապետը։

Նա  հանձնարարաեց տեսչական մարմիններին հատ-հատ ստուգել այս խնդիրը. «Որովհետև քաղաքացիների համար մայթը  քայլելու համար է: Մենք չենք կարող ասել՝ քաղաքացին այստեղով չի քայլում, ուրեմն եկեք այստեղ ռեստորան սարքենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը նաեւ ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ  «Լվա ինքդ» կետերի փրփրաջուրը ուղիղ լցվում է գետը. «Այդ փրփուրից մինչև գետը 15 մետր հեռավորություն է:

Այստեղ պրոբլեմը սա չի, պրոբլեմը ուրիշ տեղ է։ Բա էդ մայթով ես առաջին մա՞րդն եմ, որ անցնում եմ, այդ մայթով որևէ տեսչական մարմին չի անցե՞լ, ավագանու որևէ անդամ չի անցե՞լ, մարզպետարանի որևէ աշխատող, քաղաքապետարանի որևէ աշխատող, իրավապահ համակարգի որևէ աշխատող չի անցե՞լ:

Էլ չեմ ասում, այդ մայթով ուրիշ քաղաքացի չի անցել։ Լավ, հլը քաղաքացիներին այդքան շատ բան չասենք, որովհետև մտածել են՝ գնանք մի տեղ դիմում գրենք, այնքան են կանչելու ցուցմունք տալու գիշերը, ցերեկը, առավոտը, երեկո, շաբաթ, կիրակի, արձակուրդ, նոր տարի։ Բա այն մեր մյուս պաշտոնյաները չեն անցե՞լ այդ մայթով

Սա է պետությունը և ապապետությունը։ Երբ որ դու անցնում ես, ասում ես՝ հա դե ինձ ի՞նչ, կամ իմ ի՞նչ գործն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նաեւ նկարագրեց, թե ինչ կլինի, եթե որեւէ քաղաքացի բողոքի այդ օբյեկտից. ««Օրինակ, քաղաքացին զանգեց քաղաքապետարան: Առաջին գործողությունը 99.9% հավանականությամբ, զանգելու են այդ «Լվա ինքդ»-ի տիրոջը, ասեն՝ լսի, այն ձեր թաղում մեկը կա, այդ բառերը չեմ օգտագործում էլի, այդ մեկը ո՞վ է, բողոք է գրել, մի երկու օր հլը սուս մնա, տեսնենք դրան ինչ ենք անում: 99%-ով այդպես է։

Ասելու են. «Դրան տես, կլաուզնիկի մեկը, տես ինչ է ասում»: Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է»,-ասաց նա: