
Հայաստանը պետք է «կառուցողականություն ցուցաբերի» և կենտրոնանա խաղաղ օրակարգի վրա։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «Real TV» - ին տված հարցազրույցում։
«Հայաստանի խոսքն ու գործը իրար չեն բռնում։ Նրանք ասում են որ՞ պատրաստ են խաղաղ գործընթացին, հանդես են գալիս սահմանազատման գործընթացի օգտին, սակայն հայ ահաբեկիչները դեռ դուրս չեն բերվել Ղարաբաղից», - հայտարարել է Բայրամովը։