2021 թվականի սեպտեմբերին ՄԱԿ–ի կողմից որպես առանցքային նախաձեռնություն՝ բարձրաձայնվել է «փոխակերպվող կրթություն» գաղափարը։ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովը։ Այն հրավիրվել է ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի կողմից՝ նպատակ ունենալով գլոբալ քաղաքական օրակարգում ներառելու կրթության հիմնահարցը և նախաձեռնելու գործողությունների, հավակնությունների, համերաշխության և լուծումների մոբիլիզացում՝ համաճարակի հետ կապված ուսումնառության կորուստները վերականգնելու և արագ փոփոխվող աշխարհում կրթության վերափոխման հիմքերը դնելու համար:
ՄԱԿ–ի գագաթնաժողովին ընդառաջ՝ անդամ երկրները կազմակերպել էին կրթության վերաբերյալ ազգային խորhրդակցություններ: Հայաստանը նույնպես ազգային խորհրդակցություններ է անցկացրել ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ապահովելու մասնակցային և համապարփակ խորհրդատվական գործընթաց, այդ թվում` երիտասարդության շրջանում՝ բացահայտելու կրթության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց արձագանքելու հնարավոր լուծումները: Խորհրդակցություններն ընթացել են ՄԱԿ-ի կողմից տրամադրված ուղեցույցին համապատասխան, արդյունքներն ամփոփվել են և տեղադրվել ՄԱԿ-ի համապատասխան կայքում՝ https://bit.ly/3YugQtu:



