Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրա...

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ: Այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Դիվանագիտական ներկայացուցչության անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։