Հայաստանը Էստոնիայի քաղաքացիների այցելության...

Հայաստանը հայտնվել է վտանգավոր երկրների ցանկում Էստոնիայի այն քաղաքացիների համար, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում։ 

Էստոնիայի ՆԳՆ-ն ընդլայնել է «վտանգավոր» երկրների ցանկը, որտեղ նախկինում ընդգրկված էին միայն Ռուսաստանը, Բելառուսը և ԿԺԴՀ-ն:

Ցանկում ներառվել են Հայաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:

Այժմ էստոնացիները, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում, պետք է մեկնելուց ոչ ուշ, քան 5 օր առաջ իրենց ուղևորության մասին տեղյակ պահեն հատուկ ծառայություններին