Հայաստանը դեռ ինչ-որ բան ունի ստանալու․ Սուրե...

Իրականում պատերազմն այն ձևով, որով ավարտվել է , որևէ կողմին չի բավարարում։ Այս մասին  «Հայաստան» դաշինքի  կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ընթացքում ասաց փորձագետ Սուրեն Սարգսյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։

«Հայաստանը բավարարաված չէ, որովհետև կորցրել է։ Ադրբեջանը բավարարված չէ, որովհետև մի մասը վերցրել է, բայց մյուս մասն առնվազն տվել է ռուսներին և հնարավոր չէ ընդհանրապես վերցնել։ Թուրքիան բավարարված չէ, քանի որ այն ակտիվությունը, ներգրավածությունը որ տարածաշրջանում կարող էր ունենալ, այդ ազդեցությունը ձեռք չբերեց։ Բնականավար Իրանն էլ բավարարաված չէ այն ամենով ինչը տեղի է ունենում և վառ ապացույցն է իրանական զորքի առկայությունն է ադրբեջանական սահմանին։ Ուրեմն արդյո՞ք կարող ենք ասել, որ պատերազմն ավարտվել է։ Այս փուլը գոնե ավարտվել է, իսկ հաջորդը կլինի ռազմական գործողություններով, թե դիվանագիտական ճակատում պայքարում, դժվար է ասել»,- ասաց նա։

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին առ այն, որ ԼՂ խնդիրը լուծված է, Սարգսյանը մեջբերեց նաև Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները՝ ամեն ինչ անելու են, որպեսզի խնդիրը ստանա վերջնական և հարատև լուծում։

«Սա նշանակում է, որ մենք ինչ-որ բան ունենք ստանալու։ Հասկանալի է, որ մենք հիմա ծանր վիճակում ենք գտնվում, բայց եթե ինչ-որ բան հիմա չստանանք, ապա անխուսափելիորեն Հայաստանում մի օր  իշխանության են գալու քաղաքական ուժեր, որոնք ցանկանալու են ինչ-որ բան հետ բերել՝ կլինի Հադրութը, թե Շուշին։ Հիմա միջազգային քաղաքական իրադրությունն   այս մասով բարենպաստ է մեզ համար, դիվանագիտության, արտաքին քաղաքակնության համար՝ ինչ-որ մի բան վերցնելու տեսանկյունից»,- ասաց փորձագետը։