Հայաստանը չպետք է ուշացնի նոր ԱԷԿ-ի կառուցում...

Հայաստանը պետք է ակտիվորեն անցնի էլեկտրաէներգայիարտադրման՝ գազի սակագների հնարավոր աճի հաշվառմամբ։ Այս մասին «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման եւ տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարում հոկտեմբերի 17-ին հայտնել է «Ատոմստրոյէքսպորտ» ԲԸ ներկայացուցիչ  Գենադի Տեպկյանը։

Նրա գնահատմամբ՝ գազը թանկանալու է։ «Անգամ Ռուսաստանում գազը բնակչության համար թանկանում է»,- ասել է նա։

Այս առնչությամբ Տեպկյանը խորհուրդ է տվել Հայաստանին ավելի ակտիվորեն անցնել էլեկտրաէներգիայի արտադրությանը եւ սպառմանը։ Նա նաեւ կոչ է արել ստեղծել պահուստներ ի հաշիվ ատոմային էլեկտրակայանի։ «Բոլորն են Հայաստանում հիշում 90-ական թթ., ուստի չի կարելի ուշացնել նոր ԱԷԿ-ի կառուցումը»,- ավելացրել է նա։

Նրա գնահատմամբ՝ նոր Հայկական ԱԷԿ-ի կառուցման համար պետք է ներգրավել 12 հազար մարդ։

Նշենք, որ «Ատոմստրոյէքսպորտ» ԲԸ-ն «Ռոսատոմի» առաջատար ինժինիրինգային ընկերությունն է արտասահմանում միջուկային էներգետիկայի օբյեկտների կառուցման գծով։