Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները հ...

Քաղաքական փորձագետ Ռուբեն Մարգարյանին Հայաստանում ներկայումս ընթացող քաղաքական գործընթացները հիշեցնում են գորբաչովյան տարիները։

Այսօր «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ նա բացատրեց՝ ինչպես. «Այդ նոր քաղաքական մտածողությունը արտաքին հարաբերություններում, ինչ մենք հիմա անում ենք, էդ հրապարակայնությունը Գորբաչովի ժամանակ, այն, ինչ այսօր արվում է սելֆիներով, «լայվերով», տնտեսական հողափոխությունը և այլն։ Իսկապես նմանություններ կան, եթե խորանանք։ Բայց դրա վերջը այդքան էլ լավ չի, էլի»։

Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարներին, նրա խոսքով, դրանք այսօր շատ ավելի լավը կլինեին, քան այսօր է։ Քաղաքագետը նկատեց, որ նախկին երեք նախագահների կառավարման տարիներին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները զարգացման նոր ու ավելի լավ փուլ են ապրել։