Հայաստանում ողբերգական ավտովթարների պատճառով...

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում մարտի 19-ին ժամը 12:30-ի միջակայքումբախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաներըինչի հետևանքով 3 մարդ մահացել է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Փրկարար ծառայությունը:

«Մարտի 19-ինժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվելոր Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊկան արգելափակված տուժածներ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները վթարի մասնակից «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:

Տուժածներ ԲՍ.-ն (ծնված 1990 թ.), ՏՄ.-ն (ծնված 1989 թ.), ԶԳ.-ն (ծնված 1985 թ.), ԽՄ.-ն (ծնված 1986 թ.) և ԻԱ.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոնորտեղ արձանագրվել է ԶԳ.-իԽՄ.-ի և ԻԱ.-ի մահը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ողբերգական ելքով ևս մեկ վթար տեղի էր ունեցել  ժամը 05:40-ի սահմաններում. Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել էին «Opel» (վարորդ՝ ՊԲ.) և «VAZ» (վարորդ՝ ԿԳծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաներըինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էին 4 քաղաքացու դի:

Եվս մեկի վիճակը գնահատվում է ծանր: