Հայաստանում սկսել է բժշկական դիմակների շատ փոքր լոկալ արտադրություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների եհտ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա վստահեցրեց՝ եթե պետությունը ձեռք բերելու անհրաժեշտություն ունենա, կարող են դա ապահովել: Գևորգյանը նկատեց, որ մեծածախ շուկայում դիմակների գինը ներկայում 150-200 դրամ է:
Նա նշեց՝ ներկայիս թվերը, պահանջարկը հաշվելով նկատում են, որ դիմակների խնդիրը կարծես թե այնքան լուրջ չէ: Անրադառնալով նրան, որ դեղատներում դիմակները մեկ անձին վաճառում են սահմանափակ քանակով՝ Գևորգյանը ասաց, որ տնտեսավարողներն այդ հարցով իրենց հետ զրուցել են: «Եթե անսահամանափակ քանակով վաճառեն, ապա օրական ֆիզիակաան ծավալը կարող է չկարողանան ապահովել»,-նշեց նա:
Աշխարհում կորոնավիրուսի ռիսկի ի հայտ գալուց ի վեր ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում դեղատներում բժշկական դիմակների պակաս նկատվեց, որոշներում դա առհասարակ բացակայում էին, որոշներում վաճառվում սահամնափակ թվով և շատ ավելի բարձր գնով: ՏՄՊՊՀ-ն տնտեսավարողներին հորդորել էր խուսափել անհարկի թանկացումներից: