Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․ «2026 թվականի 2-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
Ընդհանուր դեպքերի գրեթե 68%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են՝ 1.3 անգամ։
Հոսպիատալացված դեպքերի 92․8%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»։



