Հայաստանում սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի...

Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնելու որոշում է ընդունել։ 

Կառավարությունն օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու որոշման նախագծին։ 

Վարժական հավաքները կանցկացվեն 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառ­ված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստա­զորի սպաների պատրաստման նպատակով: