
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաձայնեց դատավորների թվի և բնակչության թվաքանակի անհամաչափության մասին՝ այն համեմատելով եվրոպական ստանդարտների հետ։
«Խոսում ենք դատավորների և բնակչության քանակի անհամաչափ հարաբերակցության մասին, որովհետև եվրոպական չափանիշներով 100 հազար բնակչի հաշվարկով 20-ից 40 դատավոր է տատանվում։ Օրինակ՝ Սլովենիայում 100 հազար բնակչի հաշվարկով 25 դատավոր է, Խորվաթիայում՝ 41», – Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին ասաց Աթաբեկյանը։
Նրա խոսքով՝ եթե անգամ հիմք ընդունվի նվազագույնը 20 դատավոր 100 հազար բնակչի հաշվարկով, ապա, ըստ այդ ստանդարտի, Հայաստանում պետք է գործի առնվազն 600 դատավոր, մինչդեռ ներկայում կա ընդամենը 322 դատավորի հաստիք, այն էլ՝ բոլոր ատյանների և բոլոր մասնագիտացումների համար։