Հայաստանում ռազմական եւ պաշտպանական ծախսերը, հնարավոր է, փոփոխվեն, բայց նախքան այս փոփոխությունների ծավալի մասին դատելը, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն, որ մեդալը երկու կողմ ունի: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Այսինքն, ըստ նախարարի, ծախսային մասի մշտական ավելացումը կամ պակասեցումը որոշակի ռիսկեր ունի: «Մենք սա ուղղակի պետք է հաշվի առնենք: Մենք, իհարկե, կարող ենք հայտարարել, որ անտարբեր ենք գիտության հանդեպ, բայց կարծում եմ՝ ոչ այդքան: Եվ հենց այս պատճառով նախատեսված է ռազմական ծախսերի ընդհանուր ծավալ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք հետագա մեծացման կամ կրճատման անհրաժեշտություն կառաջանա՞, ապա այսօրվա դրությամբ եղած անորոշությունը, կարծում եմ, որ դուք էլ ինձ հետ կհամաձայնվեք, թույլ չի տալիս կատարել այս կամ այն փոփոխությունը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իրավիճակի փոփոխության դեպքում պաշտպանական ծախսերը կա՛մ կմեծանան, կա՛մ հակառաակը՝ կկրճատվեն:
Ջանջուղազյանի կարծիքով՝ ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից եւ հանգամանքներից: Այդուհանդերձ, նախարարի կարծիքով, պետությունը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում բանակին ֆինանսապես աջակցելուն:



