Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրու...

Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 154 065 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 240-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 133 176 (+644) մարդ, այս պահին բուժվում է 17 579 (-432):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3310 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2656 (+26), իսկ այլ պատճառներով՝ 654 (+2):

Մեկ օրում մահացել է 28 մարդ: