
Հայաստանում առևտրի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում՝ հունվար–հունիսին, կազմել է 2 տրլն 953 մլրդ 471.8 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելանալով 3.9 տոկոսով:
Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մեծածախ առևտրի ծավալն աճել է 3.4 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 933 մլրդ 604.8 մլն դրամ: Մանրածախ առևտրի շրջանառությունը 6 ամսում կազմել է 902 մլրդ 214.7 մլն դրամ՝ 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելանալով 4.6 տոկոսով:
Ավտոմեքենաների առևտրի ծավալը (ցուցանիշը ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) կազմել է 117 մլրդ 652.3 մլն դրամ՝ աճելով 8.5 տոկոսով:
Հանրապետությունում իրականացված մանրածախ առևտրի գերակշիռ մասը՝ 83.2 տոկոսը (750 մլրդ 359.7 դրամ), իրականացվել է խանութներում:
Սպառողական ապրանքների շուկաներում իրականացվել է ընդհանուր մանրածախ առևտրի 3.5 տոկոսը՝ 32 մլրդ 29.9 մլն դրամի, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում՝ 0.9 տոկոսը՝ 7 մլրդ 768.8 մլն դրամի: Կրպակներում այս տարվա առաջին կիսամյակում իրականացվել է 11 մլրդ 380 մլն դրամի առևտուր, առևտրի այլ օբյեկտներում՝ 100 մլրդ 676.3 մլն դրամի: