Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...

Հայաստանում ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 1932-ի։

Ընդհանուր բուժվածները՝ 900, 1 օրում գրանցվել է առողջացման 34 դեպք։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1867 դեպք: