Հայաստանում ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 1867-ի։
Ընդհանուր բուժվածները՝ 866, 1 օրում գրանցվել է առողջացման 18 դեպք։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 1 դեպք։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1808 դեպք:



