Հայաստանում ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 1473-ի։
Ընդհանուր բուժվածները՝ 633, 1 օրում գրանցվել է առողջացման 24 դեպք։
Վերջին մեկ օրում մահվան դեպք չի գրանցվել։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1401 դեպք:



