Դեկտեմբերի 2-ին Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մեգամոլ» առևտրի կենտրոնում 3 կանայք գողություն են կատարել: Այս մասին հայտնում է Shmashyan.com-ը։
Նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա Արմինեին, 17-ամյա Անգելինային և 36-ամյա Անիին:
Պարզվել է, որ նշված անձինք «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «Էլ Սի Վայկիկի» խանութ սրահից գողություն են կատարել։
Նշված անձինք Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակիցներ են, իսկ նրանցից մեկն էլ պարուսույց է:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ նշված անձինք ազատ են արձակվել:



