Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ...

Հայաստանում փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4388 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 379266 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2754131 վերջին մեկ օրում` 9595 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 25944 պացիենտ: Մեկ օրում աճել է 2021-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 343714 անձ` վերջին մեկ օրում 2359 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8065 է: