Պատմական թռիչք․ գերմանական մասնավոր հրթիռն առ...

Գերմանական «Isar Aerospace» ընկերության «Spectrum» հրթիռը հաջողությամբ ուղեծիր է դուրս եկել՝ պատմական առաջին արձակումը կատարելով Արևմտյան Եվրոպայի տարածքից։ Հրթիռը մեկնարկել է Նորվեգիայի հյուսիսում գտնվող «Andøya» տիեզերական կենտրոնից։ Թռիչքից մոտ 7 րոպե անց այն հասել է Երկրի շուրջ ուղեծիր։

Սա «Spectrum»-ի երկրորդ արձակումն էր։ 2025 թվականի մարտին առաջին փորձարկման ժամանակ հրթիռն արձակումից մեկ րոպե չանցած վթարի էր ենթարկվել։ Դրանից հետո ընկերությունը հետաքննություն էր անցկացրել և փոփոխություններ կատարել հրթիռի համակարգերում։

«Isar Aerospace»-ը նախատեսում է «Spectrum»-ը դարձնել փոքր և միջին արբանյակների արձակման հիմնական հրթիռներից մեկը։ Այն կարող է Երկրի ցածր ուղեծիր հասցնել մինչև 1000 կգ բեռ։ Ընկերությունը նաև հայտարարել է, որ Մյունխենի մոտ գտնվող գործարանը տարեկան կարող է արտադրել ավելի քան 30 նման հրթիռ։