Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ...

Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219950 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1023251 վերջին մեկ օրում` 3892 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8550 պացիենտ. Մեկ օրում նվազել է 70-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 206078 անձ` վերջին մեկ օրում 403 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4272 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1050 է: