Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր...

Հայաստանում մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք, առողջացել է 484 քաղաքացի, մահացել է 7-ը: Մեկ օրում կատարվել է 2932 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1053007-ի: 

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221699 դեպք, որոնցից 210464-ն առողջացման, 4371-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5792 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1072 է: