
Հայաստանում ձերբակալվել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռված և Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Վրաստանի ևս մեկ քաղաքացի. ArmeniaSputnik–ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ–ն հաստատել է այս տեղեկությունը
Վանո Սաբաշվիլին ձերբակալվել է սեպտեմբերի սկզբին Վրաստանից Հայաստան մուտք գործելիս, իսկ ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Նա նախկինում դատապարտվել էր ԴԺՀ դատարանի կողմից ուկրաինական կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար և հեռակա կարգով դատապարտվել ազատազրկման։ Հայաստանի գլխավոր դատախազությունն այժմ որոշում է կայացնում նրա արտահանձնման վերաբերյալ։
Սեպտեմբերի սկզբին Հայաստանի իրավապահները ձերբակալել են նաև Գեորգի Կինոիանիին, որը նույնպես Ռուսաստանի կողմից հետախուզվում էր որպես վարձկան։