Ցորենով ինքնապահովումն ընդամենը 20-22 տոկոս է։ Այս մասին հունիսի 25-ի քննարկման ժամանակ հայտնել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նրա գնահատմամբ՝ երկրի համար, որը գտնվում է պատերազմի վիճակում, դա խայտառակություն է։ Հարությունյանը տեղեկացրել է, որ Ռուսաստանից Հայաստան արտոնյալ գներով տարեկան մատակարարվում է գազ եւ 450 հազար տոննա ցորեն։
Նրա խոսքով՝ Եվրամիության բոլոր երկրներում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմն սկսվելուց հետո նկատվում է տնտեսական ճգնաժամ, իսկ ՌԴ ՀՆԱ-ն ավելացել է 3 տոկոսով։ Սա նկատի ունենալով՝ նախկին փոխնախարարը կոչ է արել հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ, բայց չվնասել ԵԱՏՄ երկրների հետ կապերին։