Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետաքրքրություն ներկայացնող տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարներին։ Կայացել է մտքերի փոխանակում Հայաստան-Իսրայել հարաբերությունների շուրջ։
Դավիթ Կարապետյանը զրուցակիցներին է ներկայացրել նաև 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները և բացված հնարավորությունները։



