Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահո...

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում վիճակագրություն է ներկայացրել` կից գրաֆիկներով․ «Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։

Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000»։