Այսօր մենք արդեն հայտնել էինք, որ ռուս ազգայնական, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնում Հայաստանին՝ իրեն՝ որպես Ռուսաստանում հետապնդվող քաղաքական գործչի, փախստականի կարգավիճակ տալու համար։
ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ չեն կարող մեկնաբանություն տալ քանի որ անձի կարգավիճակը անձնական տվյալ է, եթե հաստատեն կամ հերքեն նրա կարգավիճակի մասին տեղեկությունները, այդպիսով կխախտվի նրա անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:
Հիշեցնենք, որ Շիշկինը ազգայնական է և Ռուսաստանում հաճախ է հանդես եկել այլազգիների, այդ թվում նաև հայերի դեմ ելույթներով: Շիշկինը 2015 թվականին խնդիրներ էր ունեցել Կալուգա քաղաքի հայ համայնքի հետ: Նա նաև կողմ է, որպեսզի ՌԴ-ից վտարեն այլազգիներին:2015 թվականին Շիշկինը դատապարտվել է ազգային թշնամանք տարածելու համար:



