Սկսվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է Հայաստանում։
Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ։
Հիշեցնենք, որ Արեգ Քոչինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում կհանդիպեն Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները:



