Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին կա...

Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերություններն այսօր՝ նոյեմբերի 26–ին, կառավարությունից արտոնություն կստանա։

Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։

Ընկերությունը շուրջ 1.5 մլրդ դրամի ապրանք է ներմուծելու՝ ոչ ԵՏՄ անդամ պետությունից։ Ներդրումային ծրագրով նախատեսվում է 105 մլն դրամ ներդնել արտադրական հաստոցների, 12 մլն դրամ՝ բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև շուրջ 1.5 մլն դրամ՝ հումքի համար։

Ներկայումս ընկերությունում առկա է 465 աշխատատեղ՝ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 485-ի՝ 230 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն կստանա նաև մյուս՝ կանացի և մանկական զուգագուլպաների, կիսագուլպաների և գուլպաների արտադրությամբ զբաղվող «Ալեքս Սոկս» ընկերությունը, կազատվի 7.3 մլն դրամի մաքսատուրքից։

Ընկերությունը նախատեսում է 146 մլն դրամի ապրանք ներմուծել։