Վաշինգտոնի վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցների միջև կապերը կկարգավորվեն և կամրապնդվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ և փեսա Ջարեդ Քուշները։
«Մենք ցանկանում ենք ամրապնդել Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև կապերը, և մենք նաև կարծում ենք, որ կարևոր է ամրապնդել Եվրոպայի և Ռուսաստանի միջև կապերը», – ասել է նա Axel Springer-ի գործադիր տնօրեն Մաթիաս Դյոպֆների կողմից վարվող փոդքասթում։
«Հուսով եմ՝ երկու կողմերն էլ կհասկանան, որ բոլորը խաղաղություն են ուզում։ Կան շատ բաներ, որոնց շուրջ մենք համաձայն ենք։ Մենք բոլորս ցանկանում ենք երկարատև խաղաղություն», – հավելել է Քուշները։



