Հայաստանն ու Արցախը խաղաղության ապահովման համ...

Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշտությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Հայաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ  քաղարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության հասնելու միջավայրի ձևավորմանը և չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի գոյության սպառնալիք: Խաղաղությունն այլընտրանք չունի, և Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար:

Կարգավիճակի և անվտանգության խնդիրներն ունեն առաջնային նշանակություն. Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի շրջանակը: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում մարդու իրավունքների անօտարելի իրավունքը ենթադրում են նաև ազատ կամարտահայտում: Սա ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացում, այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների գործուն մասնակցությունը բանակցային գործընթացում: Եթե Ադրբեջանն այդքան հետաքրքրված է խնդրի խաղաղ կարգավորմամբ, ապա նույնքան հետաքրքրված պիտի լինի Արցախի ընտյալ ներկայացուցիչների ներգրավմամբ բանակցությունների մեջ: