Հայաստանն էլ վարչապետ չունի. Գուգարաց թեմի առ...

Դա ցավ է մեզ համար, անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են իրենց՝ եկեղեցի ու ոչ միայն եկեղեցին քանդելու համար։ Դա ցավ է մեզ համար, անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են իր՝ եկեղեցի ու ոչ միայն եկեղեցին քանդելու համար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին։

«Սա եկեղեցու խնդիրը չէ, ազգի պառակտման խնդիրն է»,- ասաց Հովնան Սրբազանը։

Նա ասաց, թե Վեհափառն անսասան է՝ ինչպես անսասան է Արարատ լեռը։

Դիտարկմանը, որ Փաշինյանին հավատարիմ եպիսկոպոսները հայտարարել են, որ Կաթողիկոսը պարտավոր է հրավիրել Հերագույն հոգևոր խորհրդի նիստ, Հովնան եպիսկոպոսն ասաց. «Իրենք ոչ իրավունք ունեն, ոչ էլ կարող են նման բան ասել, որ պարտավոր է հրավիրելու, դա իրենց չի վերաբերում։

Մեր եկեղեցին մոնարխիկ կազմվածք ունի, Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռքին են բոլոր հնարավորությունները, ցանկացած բան կարող է անել, իսկ Գերագույն հոգևոր խորհուրդը խորհրդատվական մարմին է, գործադիր մարմին չէ»։

Հարցին՝ ինչու այդ եպիսկոպոսներին Մայր աթոռը կարգալույծ չի անում, նա պատասխանեց. «Եկեղեցին երբևիցե արագ կարգալույծ չի անում, բոլոր իր գործիքակազմերը սպառում է, տեսնում է, որ ոչ մի հնարավորություն չկա, նոր այդ քայլին է դիմում»։

Նա ընդգծեց, որ այսօրվա հավաքի թիկունքում էլ վարչապետն է կանգնած, քանի որ այդ 10 եպիսկոպոսները ադքան մարդ չէին կարող հավաքել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական ժամերգությունը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:

Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 10 եպիսկոպոսների հավաքին չի մասնակցելու, թեեւ աջակցում է նրանց։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայ եկեղեցին վեհափառ չունի, Սրբազանն արձագանքեց. «Հայաստանն էլ վարչապետ չունի»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։