Հայաստանին դեռ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի կա...

«Ադեկվադ» նորաստեղծ կուսակցության թիվ մեկ նպատակն է լինելու առաջնորդել այն հեղափոխությունը, որն անխուսափելի է, կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը խավարամիտների, ստրկամիտների ապստամբություն էր։ Բայց չկա չարիք՝ առաց բարիքի․

«Նիկոլ Փաշինյանը եթե չլիներ, ես չեմ կարծում, որ Հայաստանը կունենար որևէ նախադրյալ առաջնորդելու գալիք համաշխարհային հեղափոխությունը։ Հայաստանին դեռ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Հայ ժողովուրդը դեռ դասեր ունի քաղելու»,- ասաց Դանիելյանը։