Հայաստանի վարչապետն ութերորդ օրն է չի վերցնու...

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․«Արդեն ութերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Հայաստանի Հանրապետության վարչապետն ութերորդ օրն է չի վերցնում իր վրա ոչ մի պատասխանատվություն և պարտականություն՝ իր իսկ կողմից ստորագրված՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը երաշխավորելու համար։ Հայ ժողովրդին այլևս ոչինչ չի մնում քան ստիպել նրան շատ ավելի կոշտ և խիստ արձագանքել Ադրբեջանի գործողություններին և ընդունել քաղաքական որոշումներ, , որոնք կարող են կանխել 120 հազար հայի կյանքին սպառնացող աղետը: Հայաստան ոտքի՛, Ազգ Հայոց ոտքի՛»: