Երևանում Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպման ընթացքում քննարկվում են հայ-գերմանական երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այս պահին ընթացքում գտնվող՝ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվում են հայ-գերմանական երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը: