Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվե...

Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ռուսական ուժային կառույցների աղբյուրը:

«Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում», - ասել է մեր աղբյուրը։

Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։