Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչնե...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչները մեկնել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։ 

Ինչպես տեղեկացնում է դեսպանության տարածած հաղորդագրությունը, ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղել են մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո)՝  հնարավորություն ունենալով տեսնել Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին։ 

Նաև այցելել են ԱՄՆ սահմանային պարեկների ակադեմիա։