Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղ...

Բաքվում ընդլայնված ձևաչափով հանդիպում է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև:

Ի թիվս այլնի, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում:

«Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի անսասան և սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացման նպատակով, նախապայման է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։