Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը պետք...

Ռազմաարդյունաբերողների միության և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր.

«Ռազմաարդյունաբերական համալիրը մեզ համար ունի մի քանի կարևոր առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ: Առաջինը, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմաարդյունաբերական համալիր և դա բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք. մեր երկրի անվտանգության կարիքները ակնհայտորեն բերում են այդ մտքին»: 

Վարչապետի խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքը Հայաստանի տնտեսության զարգացումն է. «Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումն է և Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականն է: Իսկ ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ  բանվորից սկսած ենթադրում է որակավորում: Եվ իհարկե, արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա»:

Ըստ վարչապետի՝ մինչև այդ նպատակներն հասնելը պետք է ներքին շուկա ապահովել ռազմաարդյունաբերական համալիրի համար: Պետք է պետական պատվերներ ապահովել, որպեսզի համալիրը կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանալ և մրցունակ լինել: