Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Չինաստանին՝ այդ երկրի բանակի ստեղծման 96-րդ տարեդարձի առթիվ։ Սուրեն Պապիկյանն այս մասին գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 96-րդ տարեդարձի կապակցությամբ»,- գրել է Պապիկյանը: